News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների դաշնային նախարարությունները եւ գերատեսչությունները ժամանակավոր ֆինանսավորման բանաձեւի ժամկետի ավարտի պատճառով ստիպված են դադարեցնել աշխատանքը` միջոցների բացակայության պատճառով: ԱՄՆ Կոնգրեսը այդպես էլ  չի ընդունել 2018 թվականի ամբողջական բյուջեն, հաղորդում է Kommersant.ru-ն:

Դեռ նախքան կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագծի քվեարկությունն ակնհայտ էր, որ նախագծի կողմնակիցները չեն կարողանալու հավաքել 60 ձայն, որն անհրաժեշտ է բանավեճերի ժամանակը սահմանափակելու եւ փաստաթուղթը վերջնական քվեարկության ներկայացնելու համար:

ԱՄՆ նախագահի վարչակարգում հայտարարել են, որ դեմոկրատները «քաղաքականությունը վեր են դասում ազգային անվտանգությունից, զինվորականների ընտանիքներից, անպաշտպան երեխաներից եւ բոլոր ամերիկացիներին ծառայելու հնարավորությունից»։

Հիշեցնենք, որ դեմոկրատների պահանջներից մեկը ներգաղթյալների մասին դրույթների ավելացումն է բյուջեում։ «Մենք չենք բանակցելու ապօրինի ներգաղթյալների կարգավիճակի շուրջ, իսկ դեմոկրատները մեր օրինական քաղաքացիներին պատանդ են վերցրել իրենց ոչ խելամիտ պահանջներով»,-Սպիտակ տան հայտարարությունը փոխանցում է Reuters-ը։

2013 թվականից ի վեր սա առաջին անգամն է, երբ կառավարությունը ստիպված է լինում դադարեցնել իր աշխատանքը այն բանի համար, որ հանրապետականներն ու դեմոկրատներն չեն կարողանում համաձայնության գալ բյուջեի պարամետրերի շուրջ։ Այն ժամանակ կառավարությունը ստիպված էր 16 օրով դադարեցնել իր աշխատանքը։

Թրամփը կշտամբել է դեմոկրատներին հարկային բարեփոխումների «կշիռը նվազեցնելու» փորձերի համար 

ԱՄՆ-ում դեմոկրատները քաղաքականությունը վեր են դասում երկրի շահերից․ Սպիտակ տուն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ