News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

2017թ.-ի սեպտեմբերի 5-ին Hummer-ի մասնակցությամբ վթարից մահացած 11-ամյա աղջնակի մայրը՝ Քնար Սարգսյանը, երեխայի է սպասում։

NEWS.am-ի հետ զրույցում Քնար Սարգսյանը պատմեց, որ վթարի ժամանակ ինքն արդեն հղի է եղել, սակայն չի իմացել այդ մասին․ «Չնայած վթարից փայծաղս էր վնասվել, ահագին լուրջ վնասվածքներ էի ստացել, բայց Աստված պահեց էս մի երեխայիս»։

Քնար Սարգսյանը նշեց, որ տղա երեխայի է սպասում, ունի նաեւ 8 տարեկան մեկ որդի։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2017  թվականի սեպտեմբերի 5-ին։ Արթուր Հակոբյանը իր «HUMMER H2» մակնիշի ավտոմեքենայով եւ Լեւոն Հակոբյանն իր «HONDA ACCORD» մակնիշի մեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջնակի մահը, վերջինիս մոր՝ Քնար Սարգսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, հոր՝ Կարեն Մկրտչյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Երկու վարորդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ սեպտեմբերի 5-ին Երեւանի Աճառյան փողոցում Լեւոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարեւան երթեւեկության գոտիներով համընթաց շարժվող տրանսպորտային միջոցների, մասնավորապես` Արթուր Հակոբյանի վարած «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը: Արթուր Հակոբյանը, ով ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը եւ թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում` ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթեւեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետեւ` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին:

Պատահարի հետեւանքով «OPEL»-ի ուղեւոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղեւորներից երկուսը, ինչպես վերն արդեն նշվել է, միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լեւոն Հակոբյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտում ԱԱԾ նախկին պետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործ. մեղադրյալներից մեկի մասով քրգործը կարճվել է
Հայտնի չէ՝ արդյոք մյուս մեղադրյալների մասով քրգործը նույնպես կարճվել է, թե ոչ...
Հայտնի է HSBC բանկի վրա ոստիկանության գնդապետի կողմից զինված հարձակման գործով մեղադրական եզրակացությունը
Դանիելյանը մտադրվել է HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել 500 հազար դոլար...
Վրաերթեր Երեւանում եւ Իջեւանում. Հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 05.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի պողոտայում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք. սպանության փորձ, ծեծ, ապացույցների կեղծում
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ…
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 15.6 մլն դրամի չափով պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրգործ
Նույն որոշման համաձայն` ՀՀ մարզերի համար նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների հետագա պահպանության...
Անհայտ անձը շենքի մուտքում փորձել է 12-ամյա աղջնակի հետ անառակաբարո գործողություն անել. աղջիկը բղավել է ու փախել
Սեպտեմբերի 14-ին Շենգավիթի ոստիկանության բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը…
Ամենաշատ
Partner news