News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը չպետք է տուժի այլ երկրների պատճառով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը Հայաստանի համար ակնկալվող գործընթաց է. «Այո կան պայմանականություններ, տեխնիկական խնդիրներ, որոնց մեր երկիրը պետք է բավարարի: Բայց  դրանց հետեւում կա քաղաքական կամք, որը չի կարող լինել միակողմանի, միայն Հայաստանի կողմից: Այն պետք է լինի նաեւ ԵՄ-ի կողմից: Ես խնդրում եմ մեր եվրոպացի գործընկերներին, որ այլ երկրների միգրացիոն խնդիրների պատճառով Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը չպետք է տուժի, որովհետեւ ամեն երկիր պատասխանատու է իր կնքած համաձայնագրի համար»,-հայտարարեց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ եթե կան երկրներ, որոնք չարաշահում են ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերը, դա չի նշանակում, որ Հայաստանի պարագայում պետք է պրոյեկտվեն այդ վախերը. «Այդ վախերը մերը չեն»:

Նշենք, որ Վրաստանի քաղաքացիների համար 2013-ից Շենգենյան գոտու երկրների հետ գործում է ոչ վիզային ռեժիմ: Նման ռեժիմ սահմանելուց հետո ԵՄ երկրներում ապաստան փնտրող վրացիների թիվն աճել է։ Խոսքը, օրինակ, Գերմանիայի և սկանդինավյան երկրների մասին է։ Այդ հարցը քննարկվել է Բրյուսելում, սակայն առայժմ վիզային ռեժիմի դադարեցման մասին հարց դեռ չեն բարձրացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ