Անլար կառավարմամբ «Խելացի» սեքս խաղալիքների Lovense արտադրողը աջակցություն է հայտնել Amazon Alexa ձայնային ասիստենտին՝իր արտադրանքների նոր հմտությունների համար։ Այժմ Bluetooth-ով կամ Wi-Fi-ով միացած վիբրատորներին հրահանգներ կարելի է տալ ձայնով, հայտնում է The Sun-ը։
Նախկինում Lush, Hush, Ambi եւ այլ սարքավորումները, որոնք միանում էին Bluetooth-ով կամ ինտերնետի միջոցով, կառավարելու համար պետք էր օգտագործել սմարթֆոնի համելվածը կամ անձնական համակարգիչը։
Որպես օրինակ պարբերականը բերում է հրահանգը՝ «Ալեքսա՛, արա՛ Hush-ի օգնությամբ, որ ես ժպտամ» կամ «Ալեքսա՛, ուրախացրո՛ւ իմ զուգընկերոջը Lush-ի միջոցով բարձր ինտենսիվությամբ»։
Թարմացումը հասանելի կլինի Lovense գաջեթների բոլոր սեփականատերերին՝ ընկերությունը պարզապես կթարմացնի ծրագիրը, հայտնում է Vesti-ն։