News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն անդրադարձել է  տարածքային զիջումների մասին հայտարարություններին։

Նա այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարավորությունների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարությունները:

Հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու առավել կոշտացնում իր մաքսիմալիստական մոտեցումները, անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը, մանավանդ, որ դրանք իմ ու իմ ընկերների, մեր բոլորի արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքն են, որոնք պարտավոր ենք սրբորեն պահել ու պաշտպանել:

Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ եւ վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց եւ արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ:

Մենք ուժեղ ենք միասին։

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» եւ «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր, արցախյան շարժման ակտիվ մասնակից, 1988 թվականի ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ, կամավորական 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (Արշոյի բատալիոն) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ