News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հուլիսին գրանցված եղանակային աննախադեպ շոգ պայմանների հետևանքով, նախորդ տարիների համեմատությամբ, կտրուկ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները՝ նախորդ տարվա՝ ժամում 700 ՄգՎտ-ի փոխարեն կազմելով շուրջ 1000 ՄգՎտ: Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35% աճի: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վթարները հիմնականում ազդել են Երևանի «Արաբկիր» և «Կենտրոն» վարչական շրջանների էլեկտրամատակարարման ռեժիմների վրա, քանի որ վերջիններիս մալուխային տնտեսությունն առավել մաշված է, տարածքը՝ խիտ բնակեցված: 

Օգոստոսի 3-ի դրությամբ վթարների վերացման աշխատանքներին ներգրավված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեխնիկական ողջ անձնակազմը՝ վերանորոգող 10 բրիգադով և մալուխային էլեկտրալաբորատորիայով: Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով:

Նշենք նաև, որ, էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն, էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումը վերականգնելու սահմանված ժամկետը խախտելու դեպքում ՀԷՑ-ն իր բաժանորդներին պարտավորվում է վճարել համապատասխան տուգանք:

Նմանատիպ իրավիճակներից խուսափելու նպատակին են ուղղված ընկերության՝ 900 մլն դոլար արժողությամբ ներդրումային հաստատված ծրագրերը, որոնք աննախադեպ են իրենց ծավալներով և կիրականացվեն մինչև 2028 թ.-ը: Ծրագրի գերակա նպատակն ընկերության հիմնական՝ բաշխման գործառույթի որակական բարելավումն է: Սա ներառում է ինչպես հոսանքազրկումների քանակի, այնպես էլ մեկ հոսանքազրկման տևողության կրճատում, էլեկտրամատակարարման որակի և հուսալիության բարձրացում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մեկ անգամ ևս հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ