Լոռու մարզում երեկ՝ օգոստոսի 6-ին, ուշ երեկոյան 34-ամյա տղամարդ է դանակահարվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 23:00-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Մյասնիկյան փողոցում վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա տղամարդ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: