News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում պետք է մերժվածներ չլինեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին «Լույս» դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ի աջակցության հնարավորության մասին հարցին:

«Երեւանում պետք է մերժվածներ չլինեն: Յուրաքանչյուրը, ով ունի ընտրական իրավունք, իրավունք ունի նաեւ որոշում կայացնելու, թե ում օգտին տա իր քվեն: Մենք իրականացրել ենք հեղափոխություն նաեւ մարդկանց հոգիներում, այն սիրո, հանդուրժողականության հեղափոխություն է, եւ մենք չենք տարբերակելու ոչ մեկին: Մենք չպետք է մերժենք որեւէ մեկին, անկախ նրանից, թե նրանք որքան ընտրազանգված ունեն»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը:

Այնուամենայնիվ, Զեյնալյանի կարծիքով, ՀՀԿ-ն միասնական որոշում չի կայացնի եւ որեւէ մեկին չի սատարի Երեւանի ավագանու ընտրություններում:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն հայտնեց նաեւ, որ նախընտրական ծրագրի աշխատանքները գրեթե ավարտին են հասցվել: Վերջին շրջանում դաշինքի անդամները հանդիպումներ են ունենում մայրաքաղաքի համայնքների բնակիչների հետ, արձանագրում են խնդիրներ, որոնք տեղ են գտնելու ծրագրում եւ, Արտակ Զեյնալյանի հավաստմամբ, իրականացնելու են:

«Ծրագրային դրույթները կարող են կրկնվել բոլոր ուժերի մոտ: Ամենակարեւոր ուղերձը, որ մենք ուզում ենք հղել Երեւանին, այն է, որ ուզում ենք մայրաքաղաքը միավորել, դարձնել համայնք, որպեսզի երեւանցին, իրացնելով տեղական ինքնակառավարում իրականացնելու իր իրավունքը, նաեւ մեծ պատասխանատվություն ունենա, որպեսզի իրականացնի իր երազանքը»,- ասաց նա:

Հարցին, թե որ պաշտոնն է ավելի հոգեհարազատ՝ արդարադատության նախարարի, թե՞ քաղաքապետի, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Ե՛վ արդարադատության նախարարի պաշտոնը, ե՛ւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը հանրային ծառայություններ են: Երեւանցին ինչպես որոշի, ես այնտեղ կծառայեմ: Ես պատրաստ եմ ստանձնել Երեւանը կառավարելու, երեւանցիներին առաջնորդելու պատասխանատվությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ