«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութն է հրապարակվել։ Երեւանի պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեսանյությում հատկապես լավ ֆիքսված է դասախոսական կազմի ներկայացուցչի հետ միջադեպը։
Շուշան Դանիելյանը երեք հարցադրման է անդրադարձել իր գրառման մեջ. «1.Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ առկա է՝ հատկապես լավ ֆիքսված է դասախոսական կազմի ներկայացուցչի հետ միջադեպը : Տեսանյութը միջադեպի օրը դիտել են բժիշկները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Չէինք հրապարակում, մտածելով, որ մեր երկրում նման ավանդ ունեցող մարդկանց ստորագրությունը որեւէ մեկի մոտ կասկած չէր առաջացնի՝ փաստորեն՝ սխալվեցինք: Վաղը տեսանյութը լրատվամիջոցները կհրապարակեն:
2.Հարցադրում կա, ստորագրածներից ոմանք ներկա չեն եղել միջադեպին: Այո, ներկա չեն եղել, բայց դասավանդել են ՀԱՊԿ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանին եւ բավականին ծանոթ են համալսարանական հատվածի նրա կենսագրությանը, թերեւս, միգուցե նաեւ նրանց կողմից անհապաղ ստորագրահավաք- բաց նամակ նախաձեռնելը դրանով էր իսկ պայմանավորված:
3. Տեսակետ է հնչում, որ բաց նամակի բովանդակությունը չափազանցված է: Տեսակետ ունենալու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց Ճշմարտությունը միշտ մեկն է լինում:Բնականաբար տարատեսակ շահարկումներ կարող են լինել, փաստը մեկն է եւ անհերքելի, որը ի դեպ, անգամ չի հերքում միջադեպի ՙՙՀերոսը՚՚ պարզապես մեղմացնում է իր արարքը, ինչը ինքնապաշտպանության տեսանկյունից բնական է:
Հ.Գ. Տեսանյութի բնօրինակը վաղվանից պատրաստ ենք տրամադրել բոլոր ցանկացողներին...»։




























