News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները կդիմեն ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին NEWS.am–ին ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ Այս որոշումը Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ միջնորդությունը մերժվել էր։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 19–ին պետք է քննվեր Գրիգորյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը, ինչը սակայն հերթական անգամ հետաձգվել է անորոշ ժամկետով՝ նախագահող դատավորի՝ այլ գործով խորհրդակցական սենյակում լգտնվելու հիմքով։

Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին, պաշտպանը նկատեց, որ բացասական դինամիկան շարունակվում է։ Նա տեղեկացրեց, որ վերջերս քաղաքացիական հիվանդանոցի բժիշկը դարձյալ հետազոտել է Գրիգորյանին եւ արձանագրել, որ նրան կալանքի տակ պահելը հակացուցված է։

Բաղդասարյանը միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ նախաքննական մարմնի կողմից Գրիգորյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա դրված արգելանքը դեռեւս վերացված չէ, եւ ամեն անգամ Գրիգորյանին տեսակցելու համար ստիպված են լինում առանձին միջնորդություն ներկայցնել վարույթն իրականացնող մարմնին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ