Թուրքիայում դատարանը նախադեպային որոշում է կայացրել անհարմար տեղ կանգնած եւ  այլ մեքենաների ճանապարհը փակած վարորդին տուգանելու հայցում։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ դատարանը ճանապարհը փակած վարորդին ստիպել է փակ ճանապարհի պատճառով 20 րոպե սպասած վարորդներին փոխհատուցել նրանց աշխատավարձերի 10 տոկոսի չափով, քանի որ իրենք չեն կարողացել իրենց աշխատանքային պարտականություններին հասնել եւ իրենց վնասը կազմել է 10 տոկոսի չափով։