News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները կտրամադրեն Սուդանին օգնություն 3 մլրդ դոլարի չափով, հաղորդում է Սաուդյան Արաբիայի SPA պետական տեղեկատվական գործակալությունը:

Գրանտը ներառում է Սուդանի կենտրոնական բանկում 500 մլն դոլարի չափով դեպոզիտ, իսկ մնացած մասը կտրամադրվի սննդամթերքի, դեղորայքի եւ նավթամթերքի տեսքով:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ երկրում շատ բարդ տնտեսական իրավիճակի ֆոնին մի քանի ամիս տեւած բողոքի ցույցերից հետո, բանակը հեռացրել է իշխանությունից 30 տարի շարունակ Սուդանը ղեկավարող նախագահ Օմար ալ-Բաշիրին եւ ստանձնել պետության կառավարումը՝ ստեղծելով անցումային Ռազմական խորհուրդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ