News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դատարանի բակում տեղի ունեցած վիճաբանության գործով ՀՀ երկրորդ նախագահ աջակից Արման Մինասյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ չնայած գործը քննել է արագացված կարգով։

Ա․ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել 2019թ․ սեպտեմբերի 12-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի բակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսներից Վ․ Խուդավերդյանին հարվածելու համար։

Ըստ մեղադրանքի՝ ընդդիմախոսին հասցված հարվածների հետեւանքով պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր ու նրան մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։

Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, հայտնել, որ զղջում է կատարվածի համար, կամովին հատուցել է տուժողին պատճառված վնասը ու խնդրել արագացված դատաքննության կարգ կիրառել, ինչին չի առարկել նաեւ տուժողը։

Դատարանը բավարարել է միջնորդությունը, նրան մեղավոր ճանաչել ու ազատազրկման ձեւով պատիժ նշանակել՝ երեք տարի ժամանակով։

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացրած դատավճիռը ու տուժողի հետ հաշտված մեղադրյալի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 –րդ հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չկիրառել ՝ սահմանելով փորձաշրջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ