News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը լկտի ստում է:  Հենց իր իշխանության օրոք՝ 2019թ մարտի 4-ին, կեսգիշերն անց, տանս շքամուտքի մոտ սորոսականների բանդան ոհմակով հարձակվեց իմ վրա՝ նպատակ ունենալով լռեցնել ինձ: NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած հայտարարությանը, թե իր ղեկավարման օրոք ընդդիմախոսների վրա «պադեզդներում» չեն հարձակվում։

«Հարձակման տեսանյութը առկա է, ես այն տեղադրել եմ համացանցում, ցանկացած մարդ կարող է տեսնել և համոզվել, որ Փաշինյանը ստում է: Ասեմ ավելին, իշխանությունը փորձում էր սկզբում կոծկել, իսկ հետո ավելի մեղմ քրեական հոդվածով փոխարինել, որպեսզի պատասխանատվությունից ազատի իր իսկ բուծած հանցախմբին, սակայն փաստերն այնքան խոսուն էին, որ ստիպված իրավական ընթացք տվեցին»,-ասա Մալյանը:

Հարցին՝ ի՞նչ փուլում է իր նկատմամբ ձեռնարկվախ հարձակման գործը, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. «Հանցագործներն առ այս պահը անպատիժ են և ազատության մեջ: Ասեմ ավելին, նրանք ազատ ելումուտ են անում Վրաստան, մասնակցում են Թբիլիսիում հակառուսական ցույցերին, այն դեպքում՝ երբ նրանց խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չբացակայելու ստորագրությունը: Հանցագործները բազմաթիվ ծառայություններ են մատուցել Նիկոլ Փաշինյանին և հիմա օգտվում են իշխանական վերին օղակների հովանավորչությունից։ Այդ նույն բանդան վերջերս Փաշինյանի հետ միասին մասնակցում էր հարսանիքի, պարում-ուրախանում են: Տխրելու առիթ չունեն, նրանք իշխանության հովանավորյալներն են, նրանց ամեն ինչ կարելի է: Հիշեցնեմ, որ այդ նույն անձանց Փաշինյանը օգտագործեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելու համար՝ դա ներկայացնելով, իբր, հանրային ինքնաբուխ ակցիա»:

Խոսելով հարձակման դրդապատճառների մասին՝ Մալյանը նշեց. «Սորոսից օֆիցիալ վարձատրվող այս ոհմակը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ իրենք նախապես կազմակերպել և խմբով իրականացրել են իմ նկատմամբ հարձակումն ու առևանգման փորձը, քանի որ իրենց դուր չի եկել իմ որոշ արտահայտություններ: Նրանք նպատակ են ունեցել ինձ լռեցնել, ինչը, ինչպես համոզվել եք, նրանց չի հաջողվել: Կրկնում եմ՝ հետհեղափոխական Հայաստանում իրականացվել է խմբակային հարձակում մարդու վրա, իր տան մուտքի դիմաց միայն այն բանի համար, որ համաձայն չեն եղել այդ մարդու հետ և փորձել են այդպես լռեցնել նրան: Հարձակվողները հայտնի են, նրանք չեն թաքնվում, լկտի և անպատիժ են իրենց զգում և վայելում են իշխանության բարձր հովանավորությունը: Ցանկացած այլախոհի նման դեպքում կկալանավորեին, սակայն սրանց հետևում հեղափոխական իշխանությունների ականջներն են»:

Հարձակման տեսանյութը 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ