Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Մեքսիկան բախվում է գարեջրի պակասի խնդրի հետ: Մինչդեռ իրավիճակը դարձել է սոցիալական ցանցերում կատակների առարկա, այն խիստ մտահոգում է ռիթեյլերներին եւ խանութների սեփականատերերին:

The Guardian-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայում գարեջրի արտադրությունը դադարեցվել էր ավելի քան մեկ ամիս առաջ: Դա հանգեցրել էր սիրված ըմպելիքի լուրջ պակասի:

Տարածվել էին հաղորդագրություններ, որ երկրում պաշարների կրճատման հետ զուգընթաց աճել է գարեջրի սեւ շուկան, որտեղ այն վաճառվում է երկու անգամ թանկ գնով:

Թվիթերում տարածված է #LaÚltimaChela հեշթեգը, որը թարգմանվում է որպես «վերջին գարեջուր»: Որոշ օգտատերեր հրապարակել են իրենց վերջին գարեջրի լուսանկարները, իսկ մի մասը պարզապես կատակում են իրավիճակի շուրջ:

Ռիթեյլերները մտահոգված են: Գարեջրի վաճառքների կրճատումը կարող է զգալիորեն ազդել բիզնեսի վրա, քանի որ տարվա տաք եղանակին գարեջրի վաճառքի ծավալը կարող է կազմել մինչեւ 40 տոկոս:

Միեւնույն ժամանակ Միացյալ Նահանգներում դիտվում է էժան գարեջրի վաճառքի աճ պանդեմիայի ժամանակ: