News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պատմության մեջ խոշորագույն տանզանիտները 3 միլիոն դոլարով են վաճառվել։ Տանզանիայի հանքափորների թիմը հայտնաբերել է ամենամեծ տանզանիտները, որոնք երբեւէ եղել են երկրի պատմության մեջ, հայտնում է CNN-ը։

52-ամյա Սանինիու Լայզերը՝ Մասաիից մանր հանքափորը, եւ նրա թիմը Մանյարա հյուսիսային մարզի Սիմանջիրո շրջանում Մերերանի բլրի վրա հայտնաբերել են երկու քար՝ 9,27 կգ եւ 5,103 կգ քաշով։ Նա կապույտ եւ մուգ մանուշակագույն քարերը, որոնք հանդիպում են միայն Տանզանիայում, 7,7 մլրդ շիլինգով (3,3 մլն դոլար) վաճառել է կառավարությանը։

Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին շնորհավորել է հանքափորին եւ ասել է, որ այս ձեռքբերումը ցույց է տվել, որ «Տանզանիան հարուստ երկիր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ