News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուղեղում անհրաժեշտ բառը գտնելու գործընթացը հիմնված է ոչ թե բառի հաճախակի օգտագործման, այլ իմաստաբանության վրա: Սա է հիմնական պատճառը, որ մենք լավ ենք հիշում որոշ բառեր եւ չենք կարողանում հիշել մյուսները, հայտնում է Planet-Today-ը՝ հղում անելով Nature Human Behaviour-ին։

Ուսումնասիրության համահեղինակ Վեյժեն Սեի խոսքերով՝ մարդու ուղեղը իսկապես որոշ բառեր մյուսներից ավելի լավ է հիշում: Բանը նյարդային ցանցերի առանձնահատկությունների մեջ է, որոնց վրա հիմնված է մեր մտածողությունը: Ուղեղը, ինչպես նշել են գիտնականները, հիշողության մեջ բառերը որոնում է նույն կերպ, ինչպես որոնման համակարգերը ինտերնետում տեղեկատվություն են որոնում:

Գիտնականները իրականացրել են մի շարք փորձեր, որոնցում ներգրավել են էպիլեպսիայով մարդկանց: Պացիենտների նեյրոնային ակտիվության վերլուծությունը, որն իրականացվել է Միացյալ Նահանգների Նյարդաբանական խանգարումների եւ ինսուլտի ազգային ինստիտուտում, պետք է ցույց տար ցնցումների պատճառները, որոնք բուժման ենթակա չեն:

«Պացիենտներին ցույց են տվել մի քանի բառեր, օրինակ՝ « սեղան» եւ «տանձ»: Որոշ ժամանակ անց կամավորներին ցույց են տվել այդ բառերից մեկը եւ խնդրել են հիշել երկրորդը: Պարզվել է, որ երեք հարյուր գոյականներից ընտրված բառերի թվում կան այնպիսիները, որոնք մյուսներից ավելի լավ են հիշվում: Եվ բանն այն չէ, թե ինչ զույգեր են ունեցել բառերը: Եվ ոչ էլ ամենօրյա խոսքում բառեր օգտագործելու հաճախությունը: Ամեն ինչ իմաստաբանության մեջ է՝ ավելի հիշարժան բառեր իմաստաբանորեն նման են այլ բառերի, որոնք գոյություն ունեն անգլերենում»,- ասում են ուսումնասիրության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ