News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիենայի բժշկական համալսարանի համաճարակաբանության բաժնի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ լավատեսներն ավելի լավ են քնում, քան վատատեսները։ Դա օգնում է նրանց ավելի երկար ապրել եւ ունենալ քրոնիկակակն տարբեր հիվանդությունների առաջացման պակաս ռիսկ, նշված է Medical Xpress պարբերականում հրապարակված հոդվածում, հաղորդում է Newinform-ը։

Իրենց աշխատությունում հետազոտության հեղինակներն օգտագործել են քնի ընդհանուր բնութագրիչների մասին 2017 թվականին առցանց հարցման արդյունքում հավաքագրված տվյալները։ Պարզվել է, որ լավատեսական տրամադրվածություն ունեցող հարցվողների մոտ քնի խանգարումների եւ անքնության ռիսկը 70 տոկոսով պակաս էր՝ ի տարբերություն հոռետես մտքեր ունեցողների։

Ինչպես նշել է հոդվածի հեղինակներից մեկը՝ Յակոբ Վայցերը, նախկինում անցկացվել էին ուրիշ հետազոտություններ, որոնք ցույց էին տվել, որ լավատեսներն ավելի շատ ժամանակ են հատկացնում ֆիզիկական մարզումներին եւ առողջ սննդակարգին, ինչպես նաեւ ավելի քիչ են ծխում, քան վատատեսները։ Ընդ որում՝ նրանց մոտ ավելի լավ է ստացվում լուծել խնդիրներն ու խուսափել սթրեսներից բարդ իրավիճակներում։ Գիտնականը համոզված է, որ հենց դա է նպաստում քնի լավ որակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ