News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիքսենն երրորդ փորձից հետո ամուսնացել է: Առաջին անգամ նրա հարսանիքը հետաձգվել էր, այնուհետեւ կրկին հետաձգվել էր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում լարվածության պատճառով, ներառյալ՝ կորոնավիրուսի համավարակը:

Դանիական ԶԼՄ-ները հայտնում են, որ 42-ամյա Ֆրեդերիքսենը եւ 55-ամյա ռեժիսոր, լուսանկարիչ Բո Թենբերգը ամուսնացել են Մոեն կղզու Մագլբի միջնադարյան եկեղեցում:

Ֆրեդերիքսենը հարսանիքից լուսանկար է հրապարակել եւ «ja» գրառումն արել, ինչը դանիերեն նշանակում է «այո» եւ «սիրտ»: Նկարում ժպտացող նորապսակները դուրս են գալիս եկեղեցուց:

Դանիական Extra Bladet տաբլոիդը ամուսնությունն անվանել է «գաղտնի հարսանիք», որին մասնակցել է հյուրերի միայն մի փոքր մասը, այդ թվում՝ Դանիայի նախկին վարչապետ Փոլ Նիրուպ Ռասմուսենը:

Ֆրեդերիքսենը Դանիայի ամենաերիտասարդ վարչապետն է, նրա երդմնակալությունը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 27-ին: Նա այդ պաշտոնը ստանձնած երկրորդ կինն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ