News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկուհի Դորոթի Փոլակը, ով հունիսին դարձել է 103 տարեկան, կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկուսացման օրերին անդրադարձել է իր ցանկությունների ցուցակին: Ինչպես հայտնում է USA.one-ը, ցուցակում կա նաեւ գորտի պատկերով դաջվածք՝ այն բանի պատվին, ինչը նա սիրում է ավելի, քան գարեջուրը եւ բուրգերները: Վերջիվերջո կինը որոշել է, որ եթե այդ ցանկությունը պետք է իրականացնի, ապա դա հիմա կանի:

«Ամենահետաքրքիրն այն է, որ տարիներ առաջ թոռնիկս ուզում էր, որ ես նման դաջվածք անեմ, բայց ես չարեցի»,- ասում է Դորոթին: - Եվ հետո ես հանկարծ հասկացա, որ, այնուամենայնիվ, ուզում եմ գորտի դաջվածք անել: Ես պարզապես սիրում եմ գորտեր»:

Հունիսի 16-ին նա իր ծննդյան տարեդարձը նշել է Միչիգան նահանգի Մասկեգոն քաղաքում գտնվող ծերանոցում, որտեղ մի քանի ամիս է անցկացրել կարանտինի ժամանակ: «Covid-19- ի պատճառով նա մի քանի ամիս իրեն բանտում էր զգում»,- CNN-ին բացատրել է նրա թոռնուհի Թերեզա Զավից-Ջոնսը: «Բուժքույրն ասաց, որ նա ահավոր ճնշված է: Մենք չէինք կարողանում այցելել նրան, այնպես որ չգիտեինք, թե ինչպես է իրեն զգում: Նա շատ վատ է լսում, ուստի հեռախոսազանգերը նույնպես չէին օգնում:

Մի քանի շաբաթ անց, երբ Փոլակը հեռացել է ծերանոցից, նա հանկարծ որոշել է, որ շտապ անհրաժեշտ է դաջվածք անել: Ռեյ Ռիզոներ-կրտսերը դաջվածք է արել Փոլակին AWOL Custom Tattooing-ում, որը Մասկեգոնում է: Նա ասել է, որ Դորոթին ամենածեր մարդն է, ում նա երբեւէ տատու է արել։

Վերջապես դաջվածք անելով, որը, ինչպես կինն է ասում, իրեն «շատ է դուր եկել», Փոլակը որոշել է իր ցանկությունների ցուցակից ջնջել եւս մեկ կետ՝ մոտոցիկլետով ուղեւորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ