News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2017 թվականի ընտրակաշառքի հայտնի գործով շուրջ մեկ ամիս կալանավորված «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը ցուցմունք է տվել եւ նշել, որ գործի հետ որեւէ առնչություն չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասատրյանի պաշտպան Էմին Բեգլարյանը։

Պաշտպանը նշեց, որ Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նշենք, որ պաշտպանն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր տարել, ինչը, սակայն մերժվել էր։ 

«Ստացել ենք որոշման թղթային տարբերակը։ Հիմա վճռաբեկ բողոքի վրա ենք աշխատում։ Մենք Վերաքննիչ դատարան դիմել էինք՝ մի քանի հարց բարձրացնելով. վարույթի ապօրինության հետ կապված էր բողոքը, մասնավորապես, քննչական ենթակայության հարցի ու կոնկրետ Վանիկ Ասատրյանի մասով նաեւ նախաքննության ընթացքում թույլ տված մի շարք խախտումների վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանի կայացրած դիրքորոշումների հետ համաձայն չենք, այդ պատճառով էլ կբողոքարկենք»,- ասաց նա։

Բեգլարյանի խոսքով՝ կա հստակ օրենսդրական պահանջ, որ Ասատրյանի գործը պետք է քննվեր ՀՔԾ-ում։

Նա նշեց նաեւ, որ Վանիկ Ասատրյանը քրեական գործով որեւէ անձի հետ առերեսում չի ունեցել։

Հիշեցնենք, որ Վանիկ Ասատրյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու համար):

Տպել