News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թշնամու կողմից  Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկրորդ անգամ հարվածելու հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների 3 ներկայացուցիչ, որոնք իրենց մասնագիտական պարտականություններն էին կատարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Նրանցից մեկը հայ է, բայց միայն մեկ լրագրողի մասին հստակ տվյալներ ունենք, քանի որ վերջինս գտնվում է հիվանդանոցում և վիրահատվում է։

Խոսքը «Сегодня․ру»-ի  խմբագիր Յուրիյ Կատյոնոկի մասին է։ Նա թոքերի շրջանում բավականին լուրջ վիրավորում է ստացել, ծանր վիճակում է գտնվում։ Այս պահին ընթանում է նրա վիրահատությունը։ Մյուս երկու վիրավորների մասին ինձ փոխանցել են, որ համեմատաբար ավելի լավ վիճակում են գտնվում, բայց թե ո՞ր լրատվամիջոցներն են ներկայացնում՝ դեռ տեղեկություն չունենք»,- հայտնեց Վահրամ Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ