News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մարդկությանը կանխատեսել է նոր համավարակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Միլիարդատերը Ռաշիդա Ջոնսի եւ ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի հետ քննարկել է կորոնավիրուսի համավարակն ու փոփոխությունները, որոնց հանգեցրել է COVID-19-ը:

Զրույցի ժամանակ Ջոնսը հարցրել է նրան՝ արդյո՞ք մարդկությունն անխուսափելիորեն կտեսնի նոր համավարակ:

«Այո: Եւ մենք կլինենք հաջողակ, եթե դա տեղի ունենա 20 տարի անց»,-հայտարարել է Գեյթսը:

Նա նաեւ նշել է, որ գոյություն ունի սցենար, որի դեպքում դա կարող է տեղի ունենալ շատ ավելի վաղ՝ երեք տարի անց:

Այդուհանդերձ, ինչպես նշել է Microsoft-ի հիմնադիրը, հաջորդ անգամ մարդկությունը շատ ավելի պատրաստված կլինի համավարակի նկատմամբ: Նրա խոսքով՝ այդ ժամանակ ի հայտ կգան մշակված ալգորիթմներ, որոնց հետ համապատասխան կսահմանվի կարանտին, ինչպես նաեւ կբարելավիի թեստավորման համակարգը պոտենցիալ վարակակիրների համար:

«Երկրորդ անգամ մենք այդքան հիմար չեն լինի»,-եզրակացրել է նա:

Ավելի վաղ The Daily Show հաղորդման ժամանակ Գեյթսը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի իրավիճակը կարող է վատթարանալ ձմռանը: Նրա կարծիքով՝ տարվա ցուրտ ժամանակ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում, կհոգնեն պաշտպանիչ միջոցներից, եւ վիրուսը կարող է բազմանալ ավելի ակտիվորեն: Միլիարդատերը վիրուսի թուլացումը կապում է պատվաստանյութերի արտադրության ծավալների հետ, որից հետո, ինչպես նշել է Գեյթսը, մարդկությունը կտեսնի «լույս թունելի վերջում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ