«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»–ում երեկ՝ օգոստոսի 25-ին, 20-ամյա ծննդկան է մահացել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Ծննդկանը բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։

ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։