News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Չինաստանում հարսնացուն նախկին սիրեկաններին հրավիրել է հարսանիքի եւ նստեցրել նրանց նույն սեղանի շուրջ, գրում է Asia One-ը։ Հյուրերն անհարմար են զգացել, սակայն սոցցանցերի օգտատերերը սրտանց ծիծաղել են։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, կինն իր հարսանիքին հրավիրել է հինգ նախկին սիրեկաններին։ Նա նրանց համար առանձին սեղան է հատկացրել, որի վրա գրված է եղել «նախկին զուգընկերների սեղան»։ Սոցցանցերում դեպքի վայրից կադրեր հրապարակվելուց հետո մեկնաբանները խոստովանել են, որ հարսնացուի արարքը ծիծաղեցրել է իրենց։

«Թվում է, թե նրա բոլոր նախկին ընկերները նույն արտաքինն ունեն»,- ասել է օգտատերերից մեկը:

Սակայն քննարկման որոշ մասնակիցներ համաձայնել են, որ դա «անպատշաճ» եւ «անհարգալից» է չինուհու փեսացուի եւ նախկինների նկատմամբ, որոնց նա հրավիրել է հարսանիքի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ