News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

100-ամյա բրիտանուհին բացահայտել է իր երկար ու երջանիկ կյանքի գաղտնիքը, գրում է Mirror-ը։ Նրա խոսքով՝ ինքը միշտ խուսափել է անծանոթ տղամարդկանցից։

Օլիվ Վեսթերմանը պատմել է, որ ամբողջ կյանքում աշխատել է  երեխաների հետ, ինչը եւս օգնել է նրան ապրել մինչեւ 100 տարեկան։ Բայց նա վստահ է, որ պատահական անծանոթներից խուսափելը նրա երկարակեցության գլխավոր գաղտնիքն է:

«Խուսափեք անծանոթ տղամարդկանց հետ խոսելուց, եւ ամեն ինչ կարգին կլինի»,-հավելել է թոշակառուն:

Իր հոբելյանը Վեսթերմանը դիմավորել է ծերանոցում։ Հաստատության աշխատակիցները շնորհավորել են կնոջը եւ շարունակել նրա հանգուցյալ ամուսնու՝ Սեմի նախաձեռնած ավանդույթը՝ նվիրելով նրան սիրելի օծանելիքի սրվակ։

«Ես որոշ ժամանակ ապրում էի արտերկրում, եւ իմ սիրելի վայրը Սինգապուրն էր. ինձ դուր էր գալիս այնտեղ»,-հիշում է Վեսթերմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ