News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մայա հնդիկների Մայապան քաղաքի մոտ հնագետները հայտնաբերել են բարձրաստիճան կնոջ մնացորդներ՝ մեջքի մեջ նետի ծայր: Նա, հավանաբար, նետաձիգ է եղել եւ տղամարդկանց հետ հավասար մասնակցել է 1200-1450 թվականների պատերազմներին, գրում է IFL Science-ը։

Կնոջ մնացորդները հայտնաբերվել են եւս երկու՝ բարձրաստիճան տղամարդու եւ հասարակ բնակչի դիակի կողքին։ Ի տարբերություն վերջինի, ազնվական տղամարդն ու կինը դեմքով ներքեւ են պառկած եղել։ Ամենայն հավանականությամբ, նրանց նետով են սպանել։ Տղամարդու մարմնում նետի ծայրը օբսիդիանից է եղել, կնոջ մարմնում՝ կայծքարից։

Գիտնականները գնահատել են ազնվական կնոջ կմախքի հարմարեցումը նետաձգության հետ կապված ծանրաբեռնվածությանը։ Պարզվել է, որ նրա նախաբազուկն իր հատկանիշներով չի զիջել տղամարդուն։ Հասարակ մահկանացուն նման հատկություն չի ունեցել։

Սա նշանակում է, որ մայաների բարձրաստիճան տղամարդիկ եւ կանայք հավասարաչափ են տիրապետել նետուաղեղին: «Հայտնագործությունը հաստատում է այն միտքը, որ այս ազնվական կինը կարող էր մասնակցել պատերազմների»,- եզրակացրել են գիտնականները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ