News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Ներկա պահին կա այն խնդիրը, որ հայկական բեռնատարների մի մասին հետ են ուղարկել, մի մասն սպասում է փորձաքննության արդյունքներին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերին Լարս» անցակետում Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ հայկական բեռնատարները խցանման մեջ են մնացել «Վերին Լարս» անցակետում։ Վարորդները տեղեկացրել էին, որ մաքսատան աշխատակիցները իրենց տարբեր պատճառներ են նշել՝ եղանակային պայմաններից մինչեւ փաստաթղթերի հետ կապված խնդիրները։ Իրենք՝ վարորդները, կարծում են, որ պատճառը լարվածությունն է, որն առաջացել է հայ-ռուսական հարաբերություններում։

Վահան Հակոբյանի խոսքով՝ Ռուսաստանում ֆիտոսանիտարական  ստուգում կատարող մարմինը («Ռոսսելխոզնադզորը») «Վերին Լարս» անցակետում իրականացնում է Ռ մտնող բեռնատարների ուժեղացված վերահսկողություն։

«Ռոսսելխոզնադզորում» հայտնել են, որ ուժեղացված ստուգումը իրականացվում է ոչ միայն «Վերին Լարս» անցակետում, այլեւ այլ անցակետերում, եւ ուժեղացել է ոչ միայն հայկական բեռնատարների, այլեւ այլ բեռնատարների ստուգումը, որոնք ենթակա են ֆիտոսանիտարական ստուգման»,- նշել է նա։

«Ես, Հայաստանի պետեկամուտների կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի պարենամթերքների տեսչական մարմնի աշխատակիցները, ակտիվորեն աշխատում ենք գործընկերների հետ, որպեսզի խնդիրն արագ լուծվի»,- ավելացրել է Հակոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել. Ռուբինյանը՝ Հաջիևին
Ռուբինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում «Զագեզուր» կոչվող տարածքային միավոր չկա...
Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Մեղրիի երթուղու այլընտրանք չէ. Զախարովա
Նա նաև հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության խաչմերուկ» նախագիծը...
Շինարարության այս մեթոդները հնացած են, երկրներ կան, որ կարող են 300 դպրոցը 3 ամսում կառուցել. Փաշինյանը՝ ՏԿԵՆ-ում
Պետք է մտածել շինարարության ինդուստրիալիզացիայի մասին…
2023-ին իրականացվել է ճանապարհաշինական նյութերի որակի 6 հազարից ավելի լաբորատոր փորձաքննություն
Իրականացվել է նաև տրանսպորտային միջոցների ինտենսիվության առցանց չափում, միջպետական ճանապարհների ծածկի ուսումնասիրում, ճանապարհային ցանցի…
Այդպիսի ընկերություն չկա, որը չի շահում մրցույթը, եթե օբյեկտիվորեն ի վիճակի է. Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին
2023թ.-ի ընթացքում իրականացվել են 4 կամրջի հիմնանորոգման, 1 վերգետնյա…
Փաշինյանին զեկուցել են՝ Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածը պատրաստ կլինի 2025-ի վերջին
Նախաձեռնվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների արդիականացման ծրագիրը…
Ամենաշատ