News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մեծամորի ատոմակայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի է:

«Ես չեմ կարծում, որ Թուրքիան կարող է այդ հարցը բարձրացնել, մենք  որպես շահագործող կազմակերպություն և ես որպես այդ կազմակերպության ղեկավար չենք կարող շահագործել վտանգ սպառնացող կայան։ Ես միանշանակ ձեզ կարող եմ ասել, որ ցանկացած միջոցառման ուղղությամբ, որը կարող է ինչ-որ տեղ ազդեցություն ունենալ  անվտանգության վրա,  քայլեր են կատարվում ամբողջ ծավալով և նույնիսկ ավելին»,- նշեց նա։

Մարտիրոսյանը հիշեցրեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսիի հայտարարությունը, ում կարծիքը պետք է բավարար լիներ որոշ երկրների և, այսպես կոչված, փորձագետների համար, ովքեր խոսում են գոյություն չունեցող խնդիրների մասին: 

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Գրոսսին հայտարարել էր հետեւյալը. «Հայկական ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկություններին և ցուցումներին։ Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում կատարվել են կարևոր վերանորոգման աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այնպես որ, մենք կարող ենք շարունակել աշխատել։ Ատոմակայանի գործողության ժամկետը պետք
երկարաձգվի մի քանի տարով, և մենք գոհ ենք այս աշխատանքի ընթացքից։ Ինչ վերաբերում է ձեր մտահոգություններին, ապա վստահեցնում ենք, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանների անվտանգությունը, և մենք վստահ ենք դրանում»։

«Հայաստանը Հայկական ատոմակայանի 100 տոկոս բաժնետեր է։ Այլ երկրները, որոշակի նեղ նպատակներով, կարող են տարբեր կարծիքներ հայտնել, սակայն այդ կարծիքը պետք է հիմնված լինի փաստաթղթավորված փաստերի և ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների կարծիքի վրա։ Վերջինիս այցելությունների արդյունքներով հիմնավորվել է, որ Հայկական ԱԷԿ-ը համապատասխանում է ատոմակայանի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին։

Մեր կայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է, ու ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցները լիովին բավարար են եղել, նույնիսկ գերազանցել են այն չափորոշիչները` մոդեռնիզացնելու նաև այն անվտանգային համակարգերը, որոնք կան:

Մենք արդեն նոր տեխնոլոգիաների հետևից ենք գնում, որ ապահովենք մեր կայանի անվտանգությունը, անվտանգություն մեզ համար ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Ոչ մի պետություն չի կարող մեզանից շատ մտածել մեր երկրի անվտանգության համար»,- ընդգծեց Ատոմակայանի տնօրենը:

Մարտիրոսյանը նշեց, որ նույնիսկ ԱԷՄԳ-ի ղեկավարն է խոսել Մեծամորի ատոմակայանի անվտանգ լինելու մասին։

«Կարծում եմ՝ դա պետք է բավարար լիներ որոշ պետությունների փորձագետների համար, որոնք տարբեր կարծիքներ են հայտնում  հայկական ատոմակայանի շահագործման՝  իբր խնդիրների վերաբերյալ, այդպիսի խնդիրներ չկան»,- ասաց Էդուարդ Մարտիրոսյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ