News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 29-ին ԱԺ-ում ներկայացրեց իր ընկալումները ժողովրդի ազգային արժեքների մասին եւ թվարկեց՝ պետականությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, բանակը։

«Այս կետի վրա ես ուզում եմ մի մեկնաբանություն անել բանակի՝ մեր ընկալման փոփոխության մասին։ Բանակը Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է ոչ թե որպես պատերազմի, այլ խաղաղության գործիք, ինչպես մնացած բոլոր պետական ինստիտուտները»,-ասաց նա։

Փաշինյանը շարունակեց թվարկել՝ հայոց պատմությունը,  հայ ժողովրդի բանահյուսությունը՝ էպոսը, հավատալիքները, լեգենդը, հայոց լեզուն, գրականությունը, գիտելիքը, գիտությունը, համահայական ներուժը՝ հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը։

«Պետա ք կարողանանք անհատին արժևորել։ Հանրությունը չպետք է որոշի՝ անհատն ինչ գույնի շորով պետք է դուրս գա փողոց, անհատն ինքը պետք է որոշի՝ ինչ գույնի, այն արտահայտում է իր ինքնությունը, անհատականությունը»,-ասաց ու շարունակեց՝ Հայ առաքելական եկեղեցին, հայ կաթողիկե եկեղեցին, հայ ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը։

Նա նշեց՝ իրենց մեղադրում են, որ որոշ արժեքների նկատմամբ չունեն պատշաճ վերաբերմունք։

«Ես կարծում եմ, որ սա բացարձակապես չի արտահայտում իրականությունը։ Եթե որոշ ինստիտուտների նեսում գտնվող մարդիկ իրենց գործողություններով զրոյացնում են այն ինստիտուտները, որոնք հայ ժողովրդի համար ունեն ազգային արժեքի նշանակություն, ես չեմ ասի, որ դա կառավարության գործը չի։ Դա կառավարության գործն է, թերևս պետք է զբաղվենք դրանով, բայց դա կառավարության մեղքը չի»,-ասաց նա ու շարունակեց թվարկել ազգային արժեքների վերաբերյալ իր ընկալումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ