Հունվարի 24-ին լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում անմահացած հերոս, ժամկետային զինծառայող Գևորգ Գևորգյանի քույրը։ NEWS.am–ի հետ զրույցում Գևորգի հորեղբոր կինը՝ Լիլիթը պատմում է.
«Փորքիկ Անին իր հետ ջերմություն է բերել մեր տուն, Գևորգի ծնողներին ապրելու իմաստ է պարգևել։ Գևորգի կորստի ցավը երբեք չի մորմոքվի, բայց գոնե փոքրիկն իր ներկայությամբ կջերմացնի նրանց առօրյան։ Ամեն վայրկյան նրանով ենք տարված, առավոտյան արթնանում ենք, ու առաջինը Անիի մասին մտածում։ Ուզում էին տղա ունենալ, ու նրան Գևորգ կոչել, բայց աղջիկ ունեցան, ինչի համար էլ անսահման ուրախ են։ 2022 թվականին էլ իմ տղան է ծնվել, նրան Գևորգի անունն ենք տվել»։
Գևորգ Գևորգյանն Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր, 2021 թվականի հունվարին պետք է տուն վերադառնար, շարունակեր ուսումն ու ատամնաբույժ դառնալու իր երազանքն իրագործեր, սակայն նոյեմբերի 2-ին հերոսաբար զոհվեց Մարտունիում ուղղությամբ մարտերի ժամանակ։





























