2024 թվականին Ռուսաստանի պաղպաղակի արտահանման ընդհանուր ծավալներն, ըստ առկա բաց տվյալների՝ կազմել են ավելի քան 32,7 միլիոն դոլար։ Դելիկատեսի հիմնական ստացողը կրկին Ղազախստանն է, որը պաղպաղակի համար, ըստ РИА Новости գործակալության հաշվարկների, վճարել է 19,8 միլիոն դոլար։
Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Ուզբեկստանը, որը Ռուսաստանից 5,2 միլիոն դոլարի պաղպաղակ է ներմուծել, և Չինաստանը, որը պաղպաղակի համար 2,7 միլիոն դոլար է վճարել։
Նրանց հաջորդում են Ադրբեջանը (1,6 միլիոն դոլար), Ղրղզստանը (864 հազար դոլար), Վրաստանը (600 հազար դոլար) և Իսրայելը (565 հազար դոլար): Պապաղակի սիրահարների առաջին տասնյակը եզրափակել են Միացյալ Նահագները (516,7 հազար դոլար), Հայաստանը (476 հազար դոլար) և Սերբիան (249 հազար դոլար):





























