Christie's աճուրդում՝ Լոնդոնում, դեկտեմբերի 8-ին հոլանդացի նկարիչ Հարմենս վան ռեյն Ռեմբրանդտի «Տղամարդու նկարը» (1658թ.) վաճառվել է, 20,2 մլն եվրոյով: Այդ գումարը ռեկորդային է հոլանդացի գեղանկարչի ստեղծագործությունների համար, նախորդ ռեկորդը գրանցվել էր 2000 թվականին, երբ Ռեմբրանդտի «Լեդիի դիմանկար»-ի համար վճարել էին 19,8 մլն եվրո:

Միաժամանակ վաճառքի գլուխգործոցը դարձավ Ռաֆայելի «Մուսայի գլուխը» նկարը՝ «Պառնաս» որմնանկարից մի հատված (1510-1511թ.): Իտալական վերածննդի դարաշրջանի վարպետի աշխատանքը վաճառվել է 47,9 մլն դոլարով՝ նախնական 19,7-26,3 մլն արժեքի պայմաններում:

Այսպիսով, Ռաֆայելը գերազանցեց մինչ այդ աճուրդով այլոց ստեղծագործությունների վաճառքի ռեկորդը, հաղորդում է Lenta.ru-ն: