Այս ամսվա երկրորդ կեսին ականատես կլինենք այլընտրանքային իշխանությունների ձեւավորման պրոցեսին: Այս մասին, այսօր`մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, հավելելով, որ մայիսի 6-ի, կեղծ ընտրություններ են սպասվում մեզ:

«Ընտրությունները նախօրոք կանխորոշված են: Կուսակցապետերը գիտեն, թե որքան քվեներ են ստանալու, իսկ ովքեր ինչ-ինչ կասկածներ ունեն, խնդրողի դերում են լինելու»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, իրականում գոյություն ունի մեկ բեմադրիչ եւ դա Սերժ Սարգսյանն է:

Սեֆիլյանն ընթերցեց  հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանի կարգախոսը` «Առանց մարտի 1-ի սպանդի բացահայտման մայիսի 6-ի ընտրությունների ելքը կանխորոշված է»: Նրա փոխանցմամբ, «Սարդարապատ» շարժումը  մտածում է այս ուղղությամբ, ինչի ականատեսը կլինենք այս ամսվա երկրորդ կեսին: