Արմավիր քաղաքում մայիսի 4-ին, ժամը 12.42-ին պայթյուն է տեղի ունեցել։

Այն որոտացել է Լերմոնտովի փողոցի 2֊-րդ նրբանցքի թիվ 16 տան բնակիչներ՝ 44-ամյա Լ. Ղազարյանի եւ 21-ամյա Գարեգին Դանիելյանի կողմից հեռուստացույց նորոգելու ընթացքում։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Լ. Ղազարյանը եւ Գ. Դանիելյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն, ովքեր ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: