Արագածոտնի մարզի  ոստիկանությունն, ապրիլի 29-ից որոնողական աշխատանքներ էր կատարում Կարբի գյուղի բնակչուհի 35-ամյա Սուսաննա Ավետիսյանին գտնելու ուղղությամբ: Վերջինս ապրիլի  29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գյուղապետ  Ֆրունզիկ Նազարեթյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սուսաննան տառապում է  մտավոր հետամնացությամբ եւ մինչ օրս նրան գտնելու որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: Սուսաննան ամուսնացած չէ եւ ապրում է հայրական ընտանիքում:

Ավելի ուշ Ֆրունզիկ Նազարեթյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ մայիսի 4-ին Սուսաննային հաջողվել է Երեւանից գտնել եւ ներկա պահին իրեն լավ է զգում: