Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների րնդհանուր իրավասության դատարանում մայիսի 3-ին շարունակվեց Աշտարակ քաղաքի բնակիչ Նանե Մադաքյանի հայցով հերթական դատական նիստը, որը վարում էր դատավոր Գագիկ հւանդանյանը: Այդ մասին գրում է «Չորրորդ իքնիշխանությունը» եւ հիշեցնում, որ նախորդ համարներից մեկում անդրադարձել է աղմկահարույց այս գործին` խոստանալով հետագայում անդրադառնալ: Հայցն այս անգամ վերաբերում էր «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ՓԲԸ -ում կատարած վիրահատության արդյունքում հաշմանդամ դարձած Նունե Մադաքյանի գործով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությանը:
«Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Նունե Մադաքյանր երկու ամսում հինգ անգամ ենթարկվել էր վիրահատության, իսկ վերջում հեռացրել էին նրա երիկամը եւ փոխպատվաստել իբրեւ միզուղի: Վիրահատության ժամանակ պրոֆեսոր Օկոեւը` չիմանալով, թե ինչ վիճակ է, առանց հիվանդին եւ նրա հարազատներին նախապես տեղյակ պահելու հեռացնում է վերջինիս արգանդը` իր հավելումներով: Պարզվել է, որ վիրահատելուց հետո կարել են հիվանդի միզածորանը: Երեք-չորս օր հետո հայտնաբերել են, որ հիվանդի վիճակը ծանրացել է եւ իրենց հնարավորություններից դուրս է նրան օգնելը ու Մարգարյան ծննդատնից նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան չեն կարողացել բուժել, իսկ այնուհետեւ տեղափոխել են «Նաիրի» ԲԿ, որտեղ նա ենթարկվել է եւս երեք վիրահատության:
«Փաստորեն, պրոֆեսոր կոչվող Օկոեւը փորձել է մեզանից թաքցնել իր կատարած փորձի` տվյալ դեպքում միզածորանի դիրքի փոփոխությունը: Ըստ պետռեգիստրի վկայականի եւ կանոնադրության` հիվանդանոցը համարվում է վճարովի բժշկական ծառայություն մատուցող հաստատություն: Հատկապես հիվանդի որեւէ օրգան հեռացնելու դեպքում նա պետք է կատարեր պատվիրատուի պահանջը, ինչը չի կատարվել: Ես կարծում եմ, որ այս բոլոր վիրահատականների նպատակր եղել է կնոջս երիկամի սեփականաշնորհումը, ինչը հեռացնելուց հետո մեզ անզամ ցույց չեն տվել: Երրորդ վիրահատությունից հետո կինս ստացել է հաշմանդամության կարգ: Դրանից հետո նրան եւս երկու անգամ վիրահատել են: Մեր ընտանիքը այս ձեւով դժբախտացնելու համար մեղավորները պիտի պատժվեն: Ու ես պետք է հասնեմ իմ արդար պահանջի բավարարմանը»,- ասել է կնոջ ամուսինը` Կարո Կարապետյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:




























