Մայիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Ռուբեն Սիմոնյանի վարած «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 44-րդ կմ-ին, Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի վրա, բախվել է արգելապատնեշներին եւ շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Իսկ երեկ` մայիսի 4-ին, ժամը 07.30-ի սահմաններում, 1980 թ. ծնված Վահե Ս.-ի վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 62-րդ կմ-ին շրջվել է:

Պատահարի հետեւանքով ուղեւորը (անձը պարզվում է) տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: