«ԼՈՒՅՍ» համատիրության նախագահ Ալբերտ Գրիգորյանը 12/27 տեղամասի դիմաց փող է բաժանում: Այս մասին նշում է թիվ 12 ընտրատարածքում թեկնածու առաջադրված Գոհար Վեզիրյանի շտաբը: «Լավ եմ անում,աչքիդ թայն էլ հանում եմ»,-այսպես է պատասխանել Վեզիրյանի վստահված անձին Ալբերտ Գրիգորյանը:
Երեւանի թիվ 6 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Վարդուհի Օհանյանն արձանագրել է, որ 6/12 տեղամասում մի կին ընտրողների խմբեր է բերում տեղամաս եւ մնում է տեղամասի տարածքում, թեեւ ինքն արդեն քվեարկել է:
Ըստ այդմ, նշվում է, որ այդ կինը նաեւ վստահված անձի ներկայությամբ ահաբեկել է ընտրողներից մեկին, ով այդ պահին քվեախցիկում էր: «Ժառանգության» վստահված անձը ահազանգել է նաեւ, որ ընտրողները քվեարկում են կարմիր գրիչով:
Դաշնակցական հանձնաժողովի նախագահ Գեղամ Զաքարյանը հրաժարվել է գրանցամատյանում գրանցել արձանագրությունը, նշելով, որ կարմիր գրիչով քվեարկելն օրինախախտում չէ։
«Ժառանգությունը» վերոհիշյալ փաստերը տեսագրել է։
Հաղորդվում է նաեւ, որ «Ժառանգության» ներկայացուցիչը դիմել է հանձնաժողովի քարտուղարին՝ կարգուկանոն հաստատելու համար, բայց վերջինս նրան խորհուրդ է տվել դիմել ոստիկաններին, իսկ որեւէ ոստիկան այդ տեղամասում չկա։



























