Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակվող միայնակ ընտրողի տանը երեք մարդ է գրանցված եղել: Ինչպես NEWS.am-ն տեղեկացրեց ՀՅԴ տարածքային ընտրական շտաբի պատասխանատու Գեղամ Մուշեղյանը, այդ մասին իրենց ահազագել է ինքը`ընտրողը: «Ընտրացուցակների հարցը բարձրացրել ենք ոստիկանության առաջ», - ասել է Գեղամ Մուշեղյանը:

Դրանից բացի, Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի մի շարք տեղամասերում ընտրողների հաշվառումը կատարվում էր ոչ թե տեղամասի ներսում, այլ մուտքի մոտ, ինչը մարդկանց կուտակումներ է առաջացրել:

Ըստ ՀՅԴ ունեցած տվյալների, իրենց Աջափնյակի շտաբում խոշոր խախտումներ չեն արձանագրվել` որոշ տեղամասերում արձանագրվել են մինչև 50 հոգի կուտակումներ, իսկ մի դեպքում նույն անձը մի քանի անգամ մուտք է գործել տեղամաս` չլինելով որևէ կուսակցութան վստահված անձ:     

Մարզերում ՀՅԴ ներկայացուցիչներն առայժմ  խոշոր խախտումներ չեն արձանագրել, ինչպես Աշտարակի շտաբում:

Թիվ 22 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Արտաշես Նիկոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղում նույնպես նշանակալի խախտումներ չեն եղել: «Մեր կողմից նկատածը միանգամից չորացող հսկիչ կնիքներն էին և որոշ տեղամասերում մարդկանց կուտակումները: Մեկ-երկու տեղամասում ընտրատեղամասեր միանգամից թողեցին շատ մեծ թվով մարդիկ», - ասել է  Ա. Նիկոյանը: