Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմկուսն ու «Միավորված հայերն», ընդհանուր առմամբ, դժգոհ չեն ընտրությունների ընթացքից:
ՀԴԿ-ի նախագահ Արամ Գ. Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ ընդհանուր գնահատական չի կարող տալ, քանի որ դեռեւս շարունակում են հավաքագրել այդ տվյալները: «Միայն մի բան գիտենք, որ համատարած ընտրակաշառքը բաժանվել է ամբողջ օրվա ընթացքում: Իսկ տեղամասերում հիմնականում ամեն ինչ հանդարտ է ընթանում»,- նկատեց Արամ Սարգսյանը:
Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանն ասաց, որ ընտրությունների ընթացքը գնահատում են նորմալ: «Հանգիստ ընթացք է: Իսկ, թե մյուս կուսակցություններն իրենց շտաբներում ինչ են հայտնաբերել մեզ մոտ որեւէ արատավոր երեւույթ չկա»,- նկատեց Ռուբեն Թովմասյանը:
«Միավորված հայեր» կուսակցության շտաբի պետ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ իրենց վստահված անձանցից մեծ բողոքներ չի եղել: «Թանաքների հարցն է, որ կա եւ դեռեւս մնում է: Առայժմս միայն դա է»,-ասաց նա:



























