Նախնական արդյունքներով Շիրակի մարզից Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ են ընտրվել ԲՀԿ 3 եւ ՀՀԿ 1 անդամներ:

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի փոխանցմամբ, թիվ 33 ընտրատարածքից ընտրվել է հանրապետական Աշոտ Աղաբաբյանը` հաղթանակ տանելով ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի եւ ՀԱԿ անդամ Շալիկո Զորյանի նկատմամբ:

Թիվ 33 ընտրատարածքից պատգամավոր է դարձել ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը, ում մրցակիցները հանրապետական Արման Սահակյանն ու ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանն էին:

Թիվ 35 ընտրատարածքից պատգամավոր է դարձել միակ թեկնածուն` Սամվել Բալասանյանը, իսկ թիվ 36-ում կրկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը: Վերջինս հաղթել է ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանին, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանին եւ գործող պատգամավոր Մխիթար Վարագյանին:

Համամասնական ընտրակարգով, Շիրակի մարզի 217 ընտրատեղամասերից 215-ի ամփոփ տվյալներով կուսակցություններն ու դաշինքները հավաքել են հետեւյալ քվեները:

ԲՀԿ- 43 հազար 498  (34,78 տոկոս)

«Ժառանգություն»- 10 հազար 907 (8,72 տոկոս)

ՀԱԿ- 8 հազար 146 (6,51 տոկոս)

ՀՅԴ- 5 հազար 842 (4,67 տոկոս)

ՀԴԿ- 445 (0,36 տոկոս)

ՀԿԿ- 1682 (1,34 տոկոս)

ՀՀԿ- 45 հազար 669 (36,52 տոկոս)

«Միավորված հայեր»- 236 (0,19 տոկոս)

ՕԵԿ- 8 հազար 639 (6,91 տոկոս):