Մեծամասնական ընտրակարգով ամենամեծ անակնկալը գրանցվել է Վանաձորում:

Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, վերջերս ՀՀԿ-ի շարքերն անդամակցած Վիկտոր Դալլաքյանը պարտվել է անկուսակցական թեկնածու, «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանին:

Նախնական տվյալներով՝ Դալլաքյանը ստացել է 9 հազար 268, 31-ամյա Մարուքյանը՝ 11 հազար 683 ձայն:

Նշենք, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով անպարտելի էր սկսած 1995թ.: Նա, սակայն, նախկինում հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, իսկ այս ընտրություններից առաջ անդամակցել էր իշխող կուսակցությանը: