Երեւան – Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ում (Սարալանջ գյուղի հատվածում), մայիսի 5-ին տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 17 ՍՏ 870 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 29-ամյա Կ. Հակոբյանը, ուղեւորներ` 23-ամյա Ս. Գրիգորյանը եւ 30-ամյա Ա. Մոսիկյանը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայք քաղաքի կենտրոնական ԲԿ, իսկ մյուս  ուղեւորներ`  30-ամյա Ժ. Աղասարյանը, 12-ամյա Սոնա Մոսինյանը  եւ 22-ամյա  Արամ Համբարձումյանը տեղում ստացել են առաջին բուժօգնություն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: