Մայիսի 5-ից պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը:

Մայիսի 4-ին Գնահատման եւ թեստավորման կենտրոնում տեղի է ունենել ԳԹԿ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ Պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձեւավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է 2012թ.  ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը:

Տեղեկացնենք, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումը եւ մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1 (ժամը 18:00)-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ դիմորդը  կարող է հայտագրել Հայաստանի մեկ կամ մի քանի պետական եւ մասնավոր ԲՈՒՀ-երի` մինչեւ երկու անվճար եւ ութ վճարովի մասնագիտությունները:

Քննարկվել է նաեւ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր: