Մայիսի 7-ին, ժամը 10.00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Լոռիի մարզային փրկարարական ջոկատը: «Լոռիի ՃՇՇ»-ի ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է:




























