Գեղարքունիքի մարզում, այսօր` մայիսի 8-ի առավոտյան, ժամը 11:35-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սեւան քաղաքում` նախկին «Զեփյուռ» ռեստորանի տարածքում, շինաշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած խումբը վնասազերծել է «ՌԳԴ-5» տեսակի ռումբը: