Մայիսի 7-ին, ժամը 08.40-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արտաշատ ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է «Սանգ Յոնգ» մակնշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 48/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ժամը 17.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դ. Մալյանի փողոցի թիվ 6/65 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա Ալվարդ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 20.30-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի եւ Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել է «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ երկու ավտոմեքենաները բախվել են Շահումյան փողոցի սկզբնամասում կայանված «Վոլվո-440» մակնիշի ավտոմեքենայի:
Բախումների հետեւանքով «Միցուբիշի Լանսեր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 23.15-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է տան պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























