Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նշենք, որ այսօր` մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն՝ մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Գարեգին Բ Կաթողիկոսն Արցախ էր մեկնել մայիսի 7-ին:




























