Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի N զորամասում: Զինծառայողներից մեկն իր ինքնաձիգով կոկորդից կրակել է իրեն. բարեբախտաբար, նա ողջ է մնացել: Սամվել Խաչատուրի Ավետիսյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Տեղեկացանք, որ Սամվելն ընտանեկան ինչ-որ խնդիրներ է ունեցել եւ ինքնասպանության քայլին դիմել է հեռախոսազրույցից հետո: Պարզեցինք նաեւ, որ Սամվելը բանակ է զորակոչվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատից:
Ըստ այդ նույն աղբյուրների՝ զինվորին շուտով կտեղափոխեն Երեւան, քանի որ նրա վիճակը անհուսալիորեն ծանր է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը հաստատեց թերթի տեղեկությունը` հավելելով, որ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:




























